Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Հոգեհանգստյան կարգ՝ հրդեհից զոհված զինծառայողների համար

17:18, շաբաթ, 21 հունվարի, 2023 թ.
Հոգեհանգստյան կարգ՝ հրդեհից զոհված զինծառայողների համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հունվարի 22-ին, հավարտ Սուրբ Պատարագի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ հոգեհանգստյան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում։

Ս. Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին:

| | |
2012 | 1
Facebook