Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Իսկ ինչո՞ւ որևէ մեկը CNN-ին չմեղադրեց շենքերի փլուզումներն ուղիղ եթերում ցուցադրելու համար». Գ. Նազարյան

14:30, շաբաթ, 21 հունվարի, 2023 թ.
«Իսկ ինչո՞ւ որևէ մեկը CNN-ին չմեղադրեց շենքերի փլուզումներն ուղիղ եթերում ցուցադրելու համար». Գ. Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը. «5-րդ ալիքը իմ պաշտպանության կարիքը չունի, բայց ի՞նչ անի լրատվամիջոցը, որ չարքերի կողմից փակված մարդկանց աչքերը, ականջները բացվեն։
     Ընդ որում, ցուցադրված կադրերում ոչ մի ձայն, ճիչ չի լսվում։
     Հետաքրքիր է, իսկ ինչու որևէ մեկը CNN-ին ժամանակին չմեղադրեց շենքերի փլուզումներն ուղիղ եթերում ցուցադրելու համար, պատուհաններից իրենց ցած նետող մարդկանց ցուցադրելու համար։
     Խելքի էկեք։
     Ես այդ կադրերը չեմ դիտել, չեմ տարածել։ Հերոս տղերքի ծնողներին, քույրերին հորդորել եմ չնայել, բայց դա բոլորովին այլ հարց ու խնդիր է։
     Իսկ 5-րդ ալիքը արել է այն, ինչ պարտավոր էր անել»:

Աղբյուրը` Գեղամ Նազարյան
| | |
2552 | 2
Facebook