Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 06 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«Ասում էր՝ Մարտի 1-ը բացահայտված է, հեսա կդատվի, չդատվեց». Շանթ Հարությունյան

12:18, շաբաթ, 21 հունվարի, 2023 թ.
«Ասում էր՝ Մարտի 1-ը բացահայտված է, հեսա կդատվի, չդատվեց». Շանթ Հարությունյան

«Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը վերլուծելով դեպքերի, իրադարձությունների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, պահվածքը, այն անվանել է անպատասխանատու: «Ասենք, ասում է՝ կռիվ է եղել, դե կրվել ենք, ես ի՞նչ անեմ, կամ՝ «Սուրմալու»-ի դեպք է եղել, դե եղել է, ես ի՞նչ անեմ... Հայտարարեց՝ Մարտի 1-ը բացահայտված է, Սահմանադրական դատարանով բռնեցին, Քոչարյանի վրով արդարացրեցին: Ես չեմ ասում՝ մեղավոր է, մեղավոր չէ: Ես դեռ բանտում ասել եմ՝ Քոչարյանը, որպես պետության ղեկավար, կրում է պատասխանատվություն, իսկ իրավաբանորեն դատարանը պետք է որոշի: Բայց Նիկոլն ինքն էր ասում, որ արդեն բացահայտվել է, հեսա կդատվի, չդատվեց: Խաչատուրովի վրա գործ բացեց, ՀԱՊԿ-ից հանեց, բերեց ու էլի խնդիրը չկա: Ես ոչ թե ասում եմ՝ խի՞ չի դատում, այլ վերլուծությունն եմ ներկայացնում»: Նրա խոսքով՝ պաշտոնավարման հինգ տարիներին Փաշինյանը որևէ արդյունք չի ցույց տվել իր հայտարարությունների մասով:

Շանթ Հարությունյանի ասուլիսը
| | |
3359 | 2
Facebook