Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ինքը պետք է փասա-փուսեն հավաքեր, գնար». Գեղամ Մանուկյան

11:12, շաբաթ, 21 հունվարի, 2023 թ.
«Ինքը պետք է փասա-փուսեն հավաքեր, գնար». Գեղամ Մանուկյան

«Երեկ փողոցում հայրենակիցներից մեկն ասաց՝ պարո՛ն Մանուկյան, Սուրեն Պապիկյանի հրաժարականն ինչո՞ւ չեք պահանջում: Ասում եմ՝ ժողովո՛ւրդ, մոռանո՞ւմ եք, որ էս երկու տարվա ընդդիմության ասածն այս իշխանության հեռացումն է. մենակ Պապիկյան Սուրենը չի. առավոտը շուտ ինքը ուղղակի պետք է փասա-փուսեն հավաքեր, գնար»,- անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհին, դրա հետևանքով նույն վաշտի 15 զինծառայողի մահվան դեպքին ու Պաշտպանության նախարարի հրաժարականի պահանջին՝ ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ Պապիկյանը նույնիսկ դեպքի վայր չի գնացել՝ կատարվածն իր աչքով տեսնելու համար. «Դեպքի առավոտը խելագարվել էր հասարակությունը, ողբ էր, լաց, բայց տեսանք՝ սափրված, փողկապը կապած եկել էր Կառավարության նիստին... Լավ, ո՞նց են կարողանում: Բացատրելի չի, տրամաբանված չի»,- նշեց Մանուկյանը:

«Ինքը պետք է փասա-փուսեն հավաքեր, գնար». Գեղամ Մանուկյան
3502 | 3
Facebook