Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Ժողովրդին բարոյահոգեբանական առումով ոչնչացնելու հարցում առաջամարտիկ են ՀՀ իշխանությունն ու ընդդիմությունը»․ Տաթևիկ Հայրապետյան

20:06, շաբաթ, 21 հունվարի, 2023 թ.
«Ժողովրդին բարոյահոգեբանական առումով ոչնչացնելու հարցում առաջամարտիկ են ՀՀ իշխանությունն ու ընդդիմությունը»․ Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի ադրբեջանցի պատգամավոր իր հարցազրույցներից մեկում ասել էր` «մեր խնդիրը հայ ժողովրդին բարոյահոգեբանական առումով ոչնչացնելն է»։ Զինվորների ողբերգական մահվան հարցի համատեքստում ևս մեկ անգամ համոզվեցի, որ մեր ժողովրդին բարոյահոգեբանական առումով ոչնչացնելու հարցում առաջամարտիկ են ՀՀ իշխանությունն ու խոհրդարանական ընդդիմությունը, նրանց հարող լրատվականներն ու ֆեյքերը...
     Տարրական ապրումակցում չկա, քաղաքական ամբիցիաները սպանել են ամեն ինչ։
     Հ.Գ․ Այդ խայտառակ վիդեոն ամենաշատը ադրբեջանական տելեգրամ ալիքներն են տարածում»։

| | |
1897 | 1
Facebook