Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փաշինյանը ոչ մի կերպ չի ներում Պապիկյանին. «Հրապարակ»

09:54, շաբաթ, 21 հունվարի, 2023 թ.
Փաշինյանը ոչ մի կերպ չի ներում Պապիկյանին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ վարչության ընտրություններն անդառնալիորեն խզել են Սուրեն Պապիկյանի և Նիկոլ Փաշինյանի նախկին մտերմությունը։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չի ներում Պապիկյանին, ով փորձել էր յուրայիններով վարչություն ձևավորել՝ կեղծելով ընտրությունները և, ըստ ամենայնի, իր հետագա կարիերան ապահովելով։ Վերջին «հրեշավոր» դեպքը` Ազատի ողբերգությունն էլ, Փաշինյանն օգտագործել է իր ախոյանի դեմ:

Ըստ որոշ լուրերի՝ համացանցում իշխանամերձ շրջանակների աջակցությամբ գեներացված ֆլեշմոբը` ոչ թե իր` որպես գերագույն հրամանատարի, այլ Սուրեն Պապիկյանի հրաժարականով, նրա գաղափարն է։ Ավելին, Փաշինյանն առանց երկար-բարակ մտածելու Պապիկյանին քավության նոխազ դարձնելով կզոհաբերեր, եթե վտանգ չզգար, որ վերջինս ՔՊ-ի մի ստվար զանգվածի կհամախմբի իր դեմ: Եվ հիմա, «ի հեճուկս հանրային պահանջի», Պապիկյանին պահելով իր պաշտոնում՝ ցույց է տալիս, թե ինչքան գթասիրտ ու մեծահոգի է և ինչպես է անտեսում հանրային աղմուկը` ներելով պաշտպանության նախարարին, որն իր հանդեպ այնքան էլ ճիշտ չի պահել իրեն»:

Մանրամասները՝ թերթի համարում:

14011 | 4
Facebook