Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Հարցազրույցներ

«Ենթադրում եմ, որ զոհված 15 զինծառայողներից 14-ը ծխահարվել են, նույնիսկ չեն հասցրել վեր կենալ մահճակալներից». ՓԾ գնդապետ

00:36, շաբաթ, 21 հունվարի, 2023 թ.
«Ենթադրում եմ, որ զոհված 15 զինծառայողներից 14-ը ծխահարվել են, նույնիսկ չեն հասցրել վեր կենալ մահճակալներից». ՓԾ գնդապետ

«Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են երկու տեղամասով: Մեկ տեղամասը, որը փլուզվել էր, որովհետև մեքենայով փորձել էին փլուզել պատը, և մյուս տեղամասը եղել է այն սենյակի մուտքը, որով հնարավոր է եղել անցնել: Հիմնականում այրվել է նախասրահը, որը գնում էր դեպի քնելու վայր, դրա համար փորձել էին մյուս կողմից փլուզել պատը և հասնել զինվորներին: Զոհված զինծառայողներից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած վիճակում, ենթադրում եմ, որ իրենք ծխահարված են եղել և տեղից վեր չեն կացել, իսկ մեկ հոգի էլ եղել է մուտքի մոտ, փորձել է փրկվել, բայց չի կարողացել: Պատի քանդման հետևանքով փլուզվել էր տանիքը, և հողային շերտերը հանելու ընթացքում արդեն փրկարարները հասկացել են, որ բոլորը այրված են»,- Հանրային հեռուստաընկերության ենթերում՝ խոսելով Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի մասին, ասել է Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը։

| | |
2764 | 0
Facebook