Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Իշխանության վարձկաններին նախազգուշացնում եմ՝ հայտնի զորամասի դասակի հրամանատարի փաստաբանն եմ»․ Ա․ Բաբայան

23:36, ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ.
«Իշխանության վարձկաններին նախազգուշացնում եմ՝ հայտնի զորամասի դասակի հրամանատարի փաստաբանն եմ»․ Ա․ Բաբայան

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրում է. «Հայտնի այրված զորամասից իր հարցազրուցով հայտնի դարձած դասակի հրամանատարի վերաբերյալ կանխատեսել էինք, որ իշխանական քարոզչամեքենան պիտի կեղտոտ հարձակում սկսի:
     Բնականաբար կանխատեսել էինք նաև, որ դա անելու են իրենց ունեցած ամենակեղտոտ վարձկան լրատվամիջոցով: Մեր կանխատեսումներն իրականացան:
     Նախ այդ վարձկանները փորձեցին դասակի հրամանատարին մեղսագրել ամենաէժան մեղադրանքները, որից հետո հարցազրույցի տեսանյութից վերցրեցին մի կտոր, որտեղ դասակի հրամանատարը խիստ հուզված է, հազիվ է զսպում ծայրահեղ էմոցիան և էժանագին մոնտաժով դա փորձեցին ներկայացնել հակառակ կողմից:
     Ի դեպ, դասակի հրամանատարի նկատմամբ ստորությունները ոչ միայն քարոզչական դաշտում են կատարում: Բայց դրա մասին հերթով և ճիշտ ժամանակին:
     Իշխանության բոլոր վարձկաններին նախազգուշացնում եմ. ես հանդիսանում եմ դասակի հրամանատարի փաստաբանը և ցանկացած արարք, որը կվնասի կամ կարող է վնասել վստահորդիս՝ ստանալու է համարժեք, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի ծանր պատասխաններ»:

Աղբյուրը` Արսեն Բաբայան
| | |
12321 | 2
Facebook