Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը ԵԽ Նախարարների կոմիտեին կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը կատարի ՄԻԵԴ-ի հանձնարարականները։
«Դեսպան Խաչատրյանը փոխնախարարների խորհրդակցության ժամանակ նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցնում է ծանր հումանիտար հետևանքների Լեռնային Ղարաբաղի համար։ Հայաստանը կոչ է անում նախարարների կոմիտեին վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի կողմից նշված ժամանակավոր միջոցների կատարումն ապահովելու համար»,- ասվում է Հայաստանի ներկայացուցչության թվիթերյան հաղորդագրության մեջ։