Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոշոր հրդեհ «Երազ» էլիտար թաղամասի շենքերից մեկում․ հայտարարվել է բարդության ԲԻՍ 1 աստիճան

19:54, ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ.
Խոշոր հրդեհ «Երազ» էլիտար թաղամասի շենքերից մեկում․ հայտարարվել է բարդության ԲԻՍ 1 աստիճան

Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Երազ» թաղամասում՝ Ադոնցի 6/2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության ՀՀ ՆԳՆ թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Լրացուցիչ ժամանել են մի քանի հրշեջ փրկարարական ջոկատների մարտական հաշվարկներ։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 աստիճան։

Մինչ հրշեջների ժամանումը, նշված թաղամասում անվտանգություն կատարող «Սոլիդ» անվտանգության ծառայողները Ռուդիկ Նամալյանի և Արսեն Գասպարյանի գլխավորությամբ կարողացել են բնակիչների մեծ մասին տարհանել, այնուհետև մի քանի բնակիչների տարհանել են հրշեջ փրկարարները և օպերատիվոչեն ժամանած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

6800 | 0
Facebook