Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բախվել են Էջմիածին-Երևան երթուղու մարդատար Gazel-ն ու Mercedes Sprinter-ը․ կա 1 զոհ, 7 վիրավոր

19:06, ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ.
Բախվել են Էջմիածին-Երևան երթուղու մարդատար Gazel-ն ու Mercedes Sprinter-ը․ կա 1 զոհ, 7 վիրավոր

Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Զվարթնոցի վարչական տարածքում բախվել են Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող թիվ 203 Gazel-ն ու Mercedes Sprinter-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, և ըստ դեպքի վայրում հավաքվածների, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ «Վաղարշապատ» ԲԿ, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել «Վաղարշապատ» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

3885 | 0
Facebook