Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել

18:36, ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ.
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է․ «Հարգելի հայրենակիցներ,

Շուրջ 40 օր է՝ արդբեջանական կողմի ապակառուցողական վարքի պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Տեղեկացնում ենք, որ շրջափակման ընթացքում Արցախ չի մատակարարվել հազարավոր տոննաներով կենսական նշանակության ապրանքներ, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից Արցախ մատակարարված ապրանքները չնչին մաս են կազմում։

Այս ընթացքում Արցախի Հանրապետության տարբեր գերատեսչություններ Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցներից, տարբեր հասարակական կազմակերպություններից ու կառույցներից բազմաթիվ հեռախոսազանգեր են ստանում՝ Արցախին հումանիտար օգնություն ուղարկելու ցանկությամբ, սակայն տեղեկացնում ենք, որ Արցախը շարունակում է մնալ լիակատար շրջափակման մեջ և մինչ այս պահը միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ու ՌԴ խաղաղապահ զորակազմն ունեն Արցախ ելք և մուտք իրականացնելու հնարավորություն, իսկ համացանցում տարածվող ցանկացած այլ տեղեկատվություն իրականությանը չի համապատասխանում։

Տեղեկացնում ենք նաև, որ Արցախի պետական գերատեսչությունների հետ չհամաձայնեցված ցանկացած դրամահավաք առնվազն խնդրահարույց է, իսկ ճանապարհի արգելափակման հետևանքով ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիների խնդիրներով զբաղվում է ՀՀ կառավարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը՝ Արցախի պատկան գերատեսչությունների հետ փոխգործակցությամբ։

Լրացուցիչ հստակեցումների համար կարող եք զանգահարել Երևանում գտնվող ԱՀ ներկայացուցչություն ներքոհիշյալ հեռախոսահամարներով՝ 044 249 977, 044 249 988»։

| | |
3235 | 0
Facebook