Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատար

17:48, ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ.
Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատար

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Այս մասին 24News-ին տեղեկացրեց Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը։

«Իրավունքի ուժով՝ հաշվի է առնվել տարիքով ավագը հանդիսանալու հանգամանքը, քանի որ իրենից առաջ տարիքով մեծը հրաժարվել է լիազորություններից, հետևաբար՝ իրավասությունները փոխանցվել են Մնացական Մարտիրոսյանին»,- պարզաբանեց Շաբոյանը:

2452 | 0
Facebook