Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 06 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Կտրոններով իրացվող ապրանքները 15%-ից ավելի թանկ վաճառելը կդիտարկվի խախտում․ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

17:24, ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ.
Կտրոններով իրացվող ապրանքները 15%-ից ավելի թանկ վաճառելը կդիտարկվի խախտում․ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը հայտնում է․ «Արցախի Հանրապետության կառավարության 2023 թ. հունվարի 13-ի N 9-Ն որոշմամբ սահմանվել է սննդամթերքի որոշ տեսակների վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ, որի համաձայն 2023թ. հունվարի 20-ից Արցախի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները մակարոնեղեն, բրինձ, հնդկաձավար, շաքարավազ և ձեթ ապրանքատեսակները իրացնում են բացառապես սննդամթերքի ձեռքբերման կտրոններով:
     Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով օպերատիվ շտաբի պետի առևտրի կետերում սննդամթերքի կտրոններով իրացման գործընթացի հսկողություն իրականացնելու մասին հանձնարարականը՝ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը տնտեսավարող սուբյեկտներին

ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է.
     Կտրոններով իրացվող ապրանքատեսակների վրա 15%-ից ավել վերադիրի կիրառումը Հանձնաժողովը դիտարկելու է որպես տնտեսավարող սուբյեկտների և սպառողների միջև բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքների խախտում («Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդված):
     Նման վարքագիծ դրսևորած տնտեսավարող սուբյեկտները Օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելուց բացի, կզրկվեն նաև ապրանքների հետագա մատակարարումներից:
     Սպառողներին հորդորում ենք ստորև ներկայացվող իրացման գներից առավել բարձր գներով ձեռքբերման դեպքում զանգահարել
     Հանձնաժողովի թեժ գիծ՝ 047 95 95 55
     Օպերատիվ շտաբի թեժ գիծ՝ 119»։

Կտրոններով իրացվող ապրանքները 15%-ից ավելի թանկ վաճառելը կդիտարկվի խախտում․ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Կտրոններով իրացվող ապրանքները 15%-ից ավելի թանկ վաճառելը կդիտարկվի խախտում․ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
| | |
1067 | 0
Facebook