Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«Պետք է հարգվի Հայաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը». ՀՀ-ում Իրանի դեսպան

16:12, ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ.
«Պետք է հարգվի Հայաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը». ՀՀ-ում Իրանի դեսպան

«Իրանն իր հարևանների հետ այնպիսի քաղաքականություն է վարում, որի նպատակն է զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով: Իսկ Հայաստանը մեր հարևան, բարեկամ երկիրն է: Եվ Հայաստանի նկատմամբ նույնպես այդ քաղաքականությունը կա»,- այս մասին Սյունիքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

«Իրանի ԱԳ նախարարն էլ նշել է, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է, Իրանի դիրքորոշումը միշտ այնպես է եղել, որ պետք է հարգվի երկրների անկախությունը, տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Հայաստանինն ու բոլորինը՝ միջազգային օրենքներին համապատասխան»,- ընդգծել է Զոհուրին:

| | |
1202 | 0
Facebook