Ավելի քան 1 միլիոն մարդ է նախօրեին մասնակցել կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի ցույցին:
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը շաբաթներ առաջ ներկայացրել էր կենսաթոշակային բարեփոխումների վիճահարույց նախագիծը: Նրա խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից Ֆրանսիայի իշխանությունները կսկսեն բարձրացնել կենսաթոշակային տարիքը տարեկան երեք ամսով. այդպիսով մինչև 2030 թվականը այն կհասնի 64 տարեկանի։
Ընթացիկ կենսաթոշակային տարիքը Ֆրանսիայում 62 տարեկանն է: