ԱԺ-ում լրագրողները Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի վերաբերյալ հարցեր էին ուղղում ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանին: Հարցին՝ դեռ չե՞ք գնացել դժբախտ պատահարի վայր, Քոչարյանն արձագանքել է՝ «ամեն գործողություններին տեղեկացված եմ, մասնակցել եմ»: