Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Նրանք պայքարել են «Սաշիկի» դեմ, որ հենց իրենք «սաշիկներ» դառնան». Կարպիս Փաշոյան

15:42, ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ.
«Նրանք պայքարել են «Սաշիկի» դեմ, որ հենց իրենք «սաշիկներ» դառնան». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՔՊ-ականների համար իշխանության մնալը դասակարգային հարց է, և նրանք երբևէ չեն նահանջի իրենց դիրքերից։ Նրանք պայքարել են «Սաշիկի» դեմ, որ հենց իրենք «սաշիկներ» դառնան, այլ ոչ թե հանուն սոցիալական արդարության։
     Նրանց մի զգալի մասը աղքատ, գործազուրկ և անապահով միջավայրերից են։ Նիկոլ Փաշինյանը նրանց փրկել է թշվառությունից՝ տալով բնակարաններ, կայուն եկամուտ, պարգևավճար, մեքենաներ, կոստյում և մարդու տեսք։ Իսկ որոշներն էլ կոռուպցիայով զբաղվելու բացառիկ պետական մանդատ ու հնարավորություն ունեն։ Ասվածից հետևում է, որ նրանք երբեք չեն հրաժարվելու իրենց հեքիաթից։
     Միայն հանրային լայն մոբիլիզացիան կարող է նրանց պոկել իրենց կախարդական աթոռներից»:

Աղբյուրը` Կարպիս Փաշոյան
| | |
3043 | 3
Facebook