Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ.

Համացանց

«Պարզ սխեմա է»․ Քրիստինե Վարդանյան

20:48, ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ.
«Պարզ սխեմա է»․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է․ «Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը Նիկոլ Փաշինյանը պահել էր երեկվա նման մի աղետի համար։

Պարզ սխեմա․ իրենք բերում են աղետը, հանրությունը տրամաբանական արձագանք է դրսևորում դրա նկատմամբ, իրենք տեսնում են տրամադրությունները ու միանգամից դաշտ են նետում նախօրոք պատրաստված մի այլ հնչեղ բան։

Կապ չունի, որ այդ քայլը մարդկային ճակատագրի հետ խաղալ է, կապ չունի, որ դա թշնամական օրակարգի սպասարկում է, կարևորը դժգոհություններն իրենցից հեռացնելն է։

Այդ նպատակով է դատախազը հիմա միջնորդություն ներկայացրել քրեական հետապնդում հարուցելու համար, որ երկրորդ պլան մղվի երեկվա ողբերգությունը, Արցախի 40 օր շրջափակված լինելու հանգամանքը։

Բոլոր նրանք, ովքեր առաջ են տանում այս մարդկանց ապաշնորհ լինելու թեզը պետք է ուղղակի նայեն, թե ինչ պրոֆեսիոնալիզմով են նրանք պահում իշխանությունը»։

| | |
3818 | 1
Facebook