Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 01 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Հետաքրքիր է

90 տարի առաջ այս օրը բեմադրվել է «Ալմաստ» օպերան. ինչպե՞ս Գոհարը դարձավ Ալմաստ

13:18, ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ.
90 տարի առաջ այս օրը բեմադրվել է «Ալմաստ» օպերան. ինչպե՞ս Գոհարը դարձավ Ալմաստ

1933 թվականի հունվարի 20-ին Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ տեղի է ունեցել Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանդիսավոր բացումը, որն այն ժամանակ կրում էր ՀԽՍՀ Պետական օպերա անվանումը։ 1939 թվականին Պետական օպերան անվանակոչվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անունով։


     Որպես օպերայի սյուժե՝ Սպենդիարյանն ընտրել է Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը։ 4 գործողություններից բաղկացած այս երաժշտական դրամայում արտացոլված է հայ ժողովրդի հերոսական-ազատագրական պայքարը։
     Հետաքրքիր է, որ Հովհաննես Թումանյանի ցանկությամբ օպերան պիտի կրեր պոեմի իշխանուհու՝ Գոհարի անունը, սակայն Ալեքսանդր Սպենդիարյանը Գոհար անունը փոխարինում է համարժեք հոմանիշով՝ Ալմաստով, քանի որ, ինչպես հետագայում երաժիշտն է բացատրել, երկու ձայնավորների՝ օ-ի և ա-ի հարևանությունը խանգարել է երաժշտությունը գրելիս և այսպիսով օպերան ստացել է «Ալմաստ» անունը։
     Ահա, այս երկու հանճարեղ հայերի համագործակցությամբ ծնված օպերան էլ առիթ է դարձել, որպեսզի հետագայում Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական շենքի բակում՝ Ազատության հրապարկում 1957-ին կանգնեցվի Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները, որոնք հայկական արձանագործության լավագույն օրինակներից են։

| | |
2237 | 0
Facebook