Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 08 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«Հրդեհի դեպքից վեց ժամ հետո Քյարամյանը զեկուցում է, որ հանգամանքները բացահայտվել են, բայց հինգ ամսվա մեջ ոչ մի բան չեն պարզել». Գարիկ Գալեյան

13:30, ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ.
«Հրդեհի դեպքից վեց ժամ հետո Քյարամյանը զեկուցում է, որ հանգամանքները բացահայտվել են, բայց հինգ ամսվա մեջ ոչ մի բան չեն պարզել». Գարիկ Գալեյան

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում 2022 թվականի սեպտեմբերի 21-ին բռնության ենթարկված ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ: Բողոքը՝ միջադեպի դեպքով քննության դանդաղ ընթացքն է: Հիշեցնենք՝ ոստիկանները բռնի ուժով զոհվածների ու անհետ կորածների մայրերին, քույրերին, հարազատներին բերման էին ենթարկել Եռաբլուրից՝ վարչապետ Փաշինյանի համար ճանապարհ բացելու նպատակով։

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ակցիա իրականացնելու պատճառը երեկ Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասի վաշտի կացարանում բռնկված հրդեհի դեպքն է, որի հետևանքով 15 զինծառայող է զոհվել: Նրա խոսքով՝ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը դեպքից վեց ժամ հետո զեկուցում է, որ հանգամանքները բացահայտվել են, սակայն «Եռաբլուր»-ում տեղի ունեցած միջադեպից անցել է 5 ամիս և մինչ օրս որևէ կարմիրբերետավորի մեղադրանք չի առաջադրվել. «Ո՞նց կարող են իրենք վեց ժամում ասել, որ արդեն ամեն ինչ պարզ է, բայց հինգ ամսվա մեջ ոչ մի բան չեն պարզել»,- ընդգծել է Գալեյանը:

| | |
2880 | 0
Facebook