Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Հարցազրույցներ

«Ինչո՞ւ պիտի զորամասը վառարանի հույսին լիներ». Գայանե Աբրահամյան

15:12, ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ.
«Ինչո՞ւ պիտի զորամասը վառարանի հույսին լիներ». Գայանե Աբրահամյան

«Սա բացարձակ անընդունելի անփութություն է, անընդունելի վիճակ է բանակում, Հայաստանում ոչ մարտական գործողությունների ընթացքում տեղի ունեցած ամենաշատ զոհերով դեպքն է։ Լուրջ և թափանցիկ հետաքննություն պետք է լինի»,- այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ խոսելով նախօրեին Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասի վաշտի կացարանում բռնկված հրդեհից, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող:

«Իրականում սարսափելի դեպք է, որը ցույց է տալիս մեր բանակում տեղի ունեցող վիճակը. ինչո՞ւ պիտի զորամասը վառարանի հույսին լիներ, թերևս, նավթ չի եղել, բենզին են օգտագործել, ամենատարրական գիտելիքն է հուշում, որ կրակի վրա բենզին լցնել չի կարելի, սա նաև մեր կրթության խնդիրն է։ Ինչո՞ւ է զորամասը եղել չկահավորված, ջեռուցման համակարգ չի ունեցել: Այստեղ որոշակի սլաքներ պետք է ուղղվեն նաև ընդդիմությանը, նախորդ իշխանություններին, նախկին պատասխանատուներին»,- դեպքի վերաբերյալ հարցեր է բարձրացրել Աբրահամյանը:

«Ինչո՞ւ պիտի զորամասը վառարանի հույսին լիներ». Գայանե Աբրահամյան
| | |
2213 | 1
Facebook