Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 06 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Իրական մեղավորները պետական համակարգը բարդակի վերածած բարձրագույն ղեկավարներն են». Վահրամ Մարտիրոսյան

11:36, ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ.
«Իրական մեղավորները պետական համակարգը բարդակի վերածած բարձրագույն ղեկավարներն են». Վահրամ Մարտիրոսյան

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սովետական Միության վերջին շրջանում, երբ արդեն երկիրը մտել էր համակարգային փակուղու մեջ, ամեն հնարավոր ու անհնարին վատ բաները երկրի հետ կատարվում էին։
     Մեկ Չերնոբիլն էր պայթում, մեկ սովորական գերմանացին էր իր կուկուռուզնիկով կրեմլի բակ հասնում, նույնիսկ ամենակարող ԿԳԲ-ի շարքերն էր ճաքել և համատարած դավաճանություններ էր սկսվել։
     Գերմանացու կուկուռուզնիկը «չնկատելու» համար մոտ 30 մարշալներ ու գեներալներ հեռացվեցին ու դատվեցին։ Չերնոբիլի համար էլի հանձնաժողով ստեղծեցին ու բազմաթիվ մարդկանց հեռացրեցին ու մի մասին դատեցին։ Դե ԿԳԲ-ի մասին խոսք չկա, ուղիղ կերպով վերացնում էր իր շարքերը լքածներին։ Բայց այդ բոլոր հեռացումները, նստեցումները ու գնդակահարությունները միևնույն է չփրկեցին Սովետներին, որովհետև համակարգը արդեն Ցուգցվանգի մեջ էր։
     Երբ մեզ մոտ Սուրմալուն է պայթում, զորքի հետ զորամաս է այրվում, հղի կին են սպանում, պաչկեքով գերի են հանձնվում, 200 դոլարով համատարած հայրենիքն են ծախում, հարձակմանը ընդամենը մի քանի ժամ են դիմադրում, հրապարակի պատերին դյուբելներ են խփում, ապա դա արդեն համակարգային փակուղի է, այլ ոչ թե առաձին-առանձին վերցրած մարդկանց անփությություն կամ դավաճանություն։
     Ոչ մի պաշտոնանկություն և դատական գործ իրավիճակը չի փրկելու, որովհետև իրական մեղավորները պետական համակարգը բառդակի վերածած բարձրագույն ղեկավարներն են, այլ ոչ թե իրականացնող մակարդակում գտնվող չինովնիկները։
     Լրիվ նույն ցուգցվանգն է նաև դիվանագիտական ճակատում։ Իրենց յուրաքանչյուր նոր քայլով սրանք էլ ավելի են վատթարացնում մեր դիրքավորումը և հարաբերությունները շրջապատող տերությունների հետ։
     Փաշինյանի հեռանալով մեր խնդիրները չեն լուծվելու։ Բայց նրա հեռանալով մեր խնդիրները սկսվելու են լուծվել»:

| | |
1208 | 0
Facebook