Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Ե՞րբ է որոշում ընդունելու եռօրյա սուգ հայտարարելու մասին». Ոսկան Սարգսյան

16:18, ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ.
«Ե՞րբ է որոշում ընդունելու եռօրյա սուգ հայտարարելու մասին». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «15 զինվոր է հրդեհի հետևանքով զոհվել, 3-ը վիրավոր են, որից 2-ը՝ ծանր։ Հայաստանի հեռուստաընկերությունների եթերում շախ-շուխ է, ռեստորաններում եւ գիշերային ակումբներում՝ անզուսպ զվարճանք։ Հունվարի 19-ի դեպքի մասին ականատեսի հավաստիությամբ պատմած, առանց քննության և փորձաքննական եզրակացության հրդեհի պատճառը հայտարարած Նիկոլ Փաշինյանը ե՞րբ է որոշում ընդունելու 15 զինվորների մահվան կապակցությամբ եռօրյա սուգ հայտարարելու մասին»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
| | |
1900 | 1
Facebook