Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է մշակում Ռուսաստանի դեմ». Շառլ Միշել

10:30, ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ.
«ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է մշակում Ռուսաստանի դեմ». Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրոմիությունը կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթներ մշակել՝ չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայում այս հարցի շուրջ բանավեճը բարդանում է: «Գրեթե մեկ տարի առաջ մենք նույնպես ցավ էինք զգում, ցնցվում ռուսական դաժանությունից, որն այսօր տեսնում ենք Սոլեդարում, Բախմուտում և շատ այլ բնակավայրերում։ Օրեր առաջ սարսափելի հարված եղավ Դնեպրի բնակելի բազմահարկ շենքին, ինչի հետևանքով 40-ից ավելի մարդ զոհվեց.. Նրանք ոչնչացնում են ձեր ենթակառուցվածքները, հրետակոծում ձեր քաղաքները: Ինչո՞ւ, որովհետև դուք ուզում եք լինել ազատ ուկրաինացիներ, դուք ուզում եք գնալ ձեր ճանապարհով: Դուք ընտրել եք ժողովրդավարությունը»,- ասել է Միշելը՝ ելույթ ունենալով Ուկրաինայի Գերագույն ռադայում։ «Շուտով կկայանա Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովը, և հուսով եմ, որ մենք կկարողանանք արտահայտել մեր աջակցությունն Ուկրաինային և նրա շարժմանը դեպի Եվրոպական միություն»,- հավելել է նա:

Փետրվարին Կիևում տեղի է ունենալու Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովը:

4788 | 0
Facebook