Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Հարցազրույցներ

«Բացթողումները կյանքեր արժեցան». Գագիկ Մելքոնյան

10:42, ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ.
«Բացթողումները կյանքեր արժեցան». Գագիկ Մելքոնյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը 24News-ի հետ զրույցում անդրադառնալով նախօրեին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի պատճառներին, որի հետևանքով 15 զինծառայող է զոհվել, նշել է, որ դեպքը հակահրդեhային կանոնների խախտման արդյունք է. «ԳՇ-ի զորքերի ծառայությունը, հակահրդեհային վարչությունը պիտի նախօրոք ստուգեին էս ամեն ինչը, որ էս դեպքը տեղի չունենար: Ըստ լուրերի, ասում են՝ լուսամուտների վրա ռեշոտկաներ են եղել, կամ ո՞նց կարող է զինվորների քնասենյակում բենզինով վառարան լինել, որտե՞ղ են եղել օրապահները, այս ամեն ինչը հարցեր են, պետք է ծառայողական քննություն իրականացվի, ամեն մարդ պատասխան տա իր արածի համար»:

Հարցին՝ այս դեպքից հետո Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պե՞տք է հրաժարական տա, իշխանական պատգամավորը կարծիք է հայտնել, որ եթե մեկ զորամասում խախտում են կանոնակարգը, չի նշանակում՝ Պաշտպանության նախարարը կամ ԳՇ պետը պետք է հրաժարական տան. «Մինչև իրենց՝ լիքը ծառայություններ, լիքը օղակներ կան, որ պիտի կանխեին էս ամենը, էդ ծառայությունները պետք է պատասխան տան: Պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի պետի ուշադրության կենտրոնում պետք է լինեն, որ նմանատիպ բաներ չլինեն, նմանատիպ բացթողումները կյանքեր արժեցան, դրա համար պետք է շատ ուշադիր լինեն»,- ասել է Մելքոնյանը:

«Բացթողումները կյանքեր արժեցան». Գագիկ Մելքոնյան
| | |
2959 | 0
Facebook