Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

Խնդրում և հորդորում ենք՝ գնումները կատարել առանց խուճապի. ԱՀ ԳԳԱ հիմնադրամ

10:00, ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ.
Խնդրում և հորդորում ենք՝ գնումները կատարել առանց խուճապի. ԱՀ ԳԳԱ հիմնադրամ

ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Հարգելի հայրենակիցներ, ԱՀ ԳԳԱ հիմնադրամը տեղեկացնում է, որ ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից մայրաքաղաքի և շրջանների բոլոր խանութներից։
     Տեղեկացնում ենք նաև, որ նշված ապրանքատեսակները առկա են լինելու նաև բոլոր համայնքների խանութներում և կարիք չկա, որպեսզի այս կամ այն համայնքի բնակիչները գնումները կատարեն շրջկենտրոնի կամ մայրաքաղաքի խանութներից։
     Ավելորդ քաշքշուկից, կուտակումներից խուսափելու համար, հաշվի առնելով նաև դիզվառելիքի պակասը` ցանկալի է, որպեսզի համայնքի բնակիչները գնումները կատարեն հենց համայնքում գտնվող խանութներից։
     Խնդրում և հորդորում ենք գնումները կատարել առանց խուճապի և առանց միմյանց համար արհեստական բարդություններ ստեղծելու։
     Հավաստիացնում ենք, որ նշված ապրանքատեսակների քանակը ըստ շնչի տրամադրված կտրոններով ձեռք բերելու դեպքում կբավականացնի բոլորին, ուստի, խուճապի մատնվելու և անհարկի գնումներ կատարելու կարիք չկա։
     Ստորև ներկայացնում ենք մայրաքաղաքում և շրջաններում տրամադրվող ապրանքների ժամանակացույցը»:

| | |
2297 | 0
Facebook