ՀՀ գլխավոր զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը հայտնեց, որ կրակի վրա բենզին լցնելու մեջ կասկածվող սպան ողջ է, այս պահին նա գտնվում է Երևանի այրվածքաբանության կենտրոնում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գիտակցությունն առկա է, սակայն կոնտակտի դժվար է դուրս գալիս. դեմքի և մարմնի այլ հատվածներում այրվածքներ ունի։ Շփումը նրա հետ դեռևս սահմանափակված է: