Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Հարցազրույցներ

Ինչպես է տեղի ունեցել ողբերգական դեպքը՝ ըստ գլխավոր զինվորական դատախազի

00:06, ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ.
Ինչպես է տեղի ունեցել ողբերգական դեպքը՝ ըստ գլխավոր զինվորական դատախազի

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտնեց, որ ողբերգական դեպքը, որը խլեց 15 զինվորի կյանք, տեղի է ունեցել զորանոցի միջանցքում։
     «Նախնական տեղեկություններով` ինժեներասակրավորային վաշտի սպան` կոչումով կապիտան, որը գտնվել է տվյալ շինությունում և հանդիսացել է օրվա պատասխանատու հերթապահը, գիշերը ժամը 01։30-ի սահմաններում զորանոցի միջանցքում տեղակայված վառարանի կրակն ավելի թեժացնելու նպատակով դուրս է եկել և տարածքում գտնվող ավտոբենզինով լի 5 լիտրանոց տարան վերցրել է ու վերադարձել շենք։ Վառարանի մեջ լցնելու ընթացքում հրդեհ է բռնկվել, բոցի հետևանքով նա այրվածք է ստացել, մեխանիկորեն տարան ձեռքից նետել է, ինչի հետևանքով հրդեհը տարածվել է»,– ասաց նա։
     Ըստ զինդատախազի` սպան բղավել է, միջոցներ է ձեռնարկել զինծառայողներին հանելու, բայց կրակն արագ տարածվել է, մուտքը արգելափակվել է, ու զինծառայողները դռնից դուրս գալու հնարավորություն չեն ունեցել այդ պահին։ Հետագայում միջամտել են դրսում գտնվող ժամկետային մի քանի զինծառայող, որոնք ծառայություն են իրականացրել։ Երկուսին դուրս են բերել պատուհանների ճաղավանդակներից, այնուհետև ծխի պատճառով հնարավոր չի եղել որևէ միջոց ձեռնարկել։

| | |
4427 | 1
Facebook