ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի խոսքով` այժմ իրականացվում են դիակների դատաբժշկական փորձաքննություններ։ Քանի որ ոմանց մարմիններն անճանաչելի են, կվերցվեն գենետիկական նմուշներ։ Ողջ մնացածների դեպքում էլ դատաբժշկական փորձաքննություններ են արվելու` պարզելու վնասվածքների աստիճանները։ Նյութագիտական, պայթյունատեխնիկական, հրդեհագիտական և այլ համալիր փորձաքննություններ նույնպես անցկացվելու են։