ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում բացառեց, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի պատճառը կարող է ԱԹՍ-ն լինել։ Նա այդ մասին հայտարարեց՝ անդրադառնալով դեպքի առնչությամբ առկա վարկածներին։
«ԱԹՍ–ի որևէ տվյալ չունենք` ո՛չ քննչական մարմինները, ո՛չ էլ դատախազությունը։ Կարծում եմ, որ բացառված է, քանի որ ողջ մնացած զինծառայողներ, սպա կա, և նրանց հետ զրույցները ցույց են տալիս, որ պայթյուն տեղի չի ունեցել»,– նշեց Էլիզբարյանը։