Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Հարցազրույցներ

ՀՀ զինվորական դատախազը պնդում է՝ հայտնաբերվել են վառելիքով լցված տարաներ

23:48, հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ.
ՀՀ զինվորական դատախազը պնդում է՝ հայտնաբերվել են վառելիքով լցված տարաներ

Գեղարքունիքի զորամասի կացարանի հրդեհի վայրում հայտնաբերվել են վառելիքով լցված տարաներ, փորձաքննություններով կպարզվի դիզվառելիք է, թե բենզին։ Այս մասին Առաջին ալիքում կայացած հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը։
     Դատախազը նշել է, որ նախնական տեղեկություններով բենզին է։

«Հարցաքննել են երկու-երեք զինծառայողի, նաև հոսպիտալում գտնվող, հիմա փորձաքննությունների փուլն է։ Պատասխանատվության են կանչվելու դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր պաշտոնատար անձինք, որոնք առնվազն թերացել են կամ ոչ պատշաճ են իրականացրել օրենքով ու կանոնադրություններով իրենց վրա դրված պարտականությունները»,- ասել է զինդատախազը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

| | |
2565 | 1
Facebook