Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը հրաժարվում է ճանաչել Ռուսաստանի կողմից բռնակցված շրջանները

23:36, հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ.
Իրանը հրաժարվում է ճանաչել Ռուսաստանի կողմից բռնակցված շրջանները

Իրանը չի ճանաչում Ղրիմի և չորս նոր շրջանների մուտքը Ռուսաստանի կազմ՝ չնայած «Մոսկվայի հետ հիանալի հարաբերություններին», TRT World-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։

«Մենք ճանաչում ենք երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգային օրենքների շրջանակներում, հետևաբար, չնայած Թեհրանի և Մոսկվայի միջև հիանալի հարաբերություններին, մենք չենք ճանաչում Ղրիմի, Լուգանսկի և Դոնեցկի շրջանների անջատումը Ուկրաինայից: Որովհետև մենք պնդում ենք արտաքին քաղաքականության մեր հետևողական սկզբունքը. երբ ասում ենք, որ ուկրաինական հակամարտությունը լուծում չէ, մենք հավատում ենք մեր դիրքորոշմանը՝ որպես հիմնարար քաղաքական սկզբունքի», - ասել է Աբդոլլահյանը:

4569 | 0
Facebook