Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Այսքանից հետո պետք է հավատա՞նք բենզինի կանեստրներով ման եկող սպաների մասին հորինվածքներին». Վ. Մարտիրոսյան

23:42, հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ.
«Այսքանից հետո պետք է հավատա՞նք բենզինի կանեստրներով ման եկող սպաների մասին հորինվածքներին». Վ. Մարտիրոսյան

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ ընդամենը մեկ ոչ հռետորական հարց տալ՝
     Դիցուկ ադրբեջանական հատուկ ծառայությունները Երևանից ՀՀ քաղաքացիների են առևանգում, կամ այրում են ՀՀ քաղաքացիների կացարանները, կամ պայթեցնում են զորամասերը, ապա գործող կառավարությունը որևէ կերպ դրան արձագանքելո՞ւ է:
     Ուղղակի հիշեցնեմ, որ վերջին 2 տարում ադրբեջանական դիվերսիոն խմբերը բազմաթիվ անգամներ զինվորականների ու քաղաքացիական անձանց են առևանգել։ Ու բոլոր այդ դեպքերում դավաճանների ռեժիմը այդ դեպքերը ծածկադմբոց է արել։ Ծածկադմբոց է անում գերիների նկատմամբ կատարված առանձնակի դաժանությունները։ Ծածկադմբոց է անում թշնամու առաջխաղացման իրական ծավալները։ Ծածկադմբոց է անում ու չի հրապարակում ոչ 44-օրյա պատերազմի, ոչ էլ սեպտեմբերի 13-ի հարձակման զոհվածների ու անհետ կորածների ցուցակները։
     Այսքանից հետո պետք է հավատա՞նք բենզինի կանեստրներով ման եկող սպաների մասին հորինվածքներին»:

| | |
4309 | 0
Facebook