Բելառուս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զինծառայողների մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։
«Ցավով տեղեկացա ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի մասին, որի հետևանքով զինծառայողներ են զոհվել»,– ասված է հաղորդագրությունում։
Լուկաշենկոն իր և ժողովրդի անունից խորին ցավակցություն է հայտնել զոհվածների բարեկամներին և հարազատներին։ Նա նաև շուտափույթ ապաքինում է մաղթել ողբերգական միջադեպի հետևանքով բոլոր տուժածներին։