Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Հրամանատարներն ասում են՝ հազար անգամ զեկուցագիր ենք գրել, ՊՆ-ն հրաժարվում է նորոգել». Հոխիկյան

22:36, հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ.
«Հրամանատարներն ասում են՝ հազար անգամ զեկուցագիր ենք գրել, ՊՆ-ն հրաժարվում է նորոգել». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարդենիսի Ազատ գյուղում տեղի ունեցածը զորամասի աղետալի պայմանների առումով միակ դեպքը չի։
     Գնացեք այդ տարածքի ցանկացած այլ հատվածում տեղակայված զորամաս, հատկապես նրանք, որոնք ձևավորվել են 2020-ի պատերազմից հետո։
     Այդ շենքերը նույնիսկ գոմի նման չեն։ Ամեն անգամ առաջնագծի համար որևէ բան տանելիս, երբ մտնում եմ զորամասեր, դրանց վիճակի համար կատաղությունից ամենավերջին հայհոյանքն է մտքիս գալիս։
     Խոսում եմ հրամանատարների հետ, ասում են՝ հազար անգամ զեկուցագիր ենք գրել, ՊՆ-ն հրաժարվում է նորոգել, ասում է՝ սպասեք։
     Թշնամին կարդում է, այլապես հատ-հատ կգրեի, թե որ զորամասը ինչ վիճակում է։ Գոնե իմանաք, թե ձեր երեխաները որտեղ են քնում, արթնանում։ Գոնե հասկանաք, թե ինչու եմ ընկերներիս հետ ամեն անգամ զորքի համար քնապարկ ու վրան հավաքում, քողարկիչ ցանց սարքում»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
| | |
4598 | 0
Facebook