Բաքվում դժգոհ են Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Թուրդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադուտիրի հայտարարությունից:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ «այդ հայտարարությունը չի արտացոլում իրողությունները»։ Կեղծ «բնապահպանների» գործողությունները Բաքուն «խաղաղ բողոք» է անվանել՝ նշելով, որ նման հայտարարությունները «ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում խաղաղությանն ու հանգստությանը, այլ նաև հանգեցնում են լարվածության աճի»։
Նշենք, որ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Թուրդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադուտիրը կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը։