Հրդեհի զոհ դարձած Համլետ Դավթյանը մեծացել էր առանց մոր
21:18, հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ.
Այսօր Գեղարքունիքի մարզում` զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 20-ամյա Համլետ Դավթյանը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից էր: Նա դպրոցական տարիքում կորցրել էր մորը։ Իր և երկու մեծ քույրերի դաստիարակությամբ զբաղվում էր հայրը։ Համլետը պետք է տուն վերադառնար 2 ամսից։