Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Հասկանո՞ւմ ես, որ «վաղը» այդպես էլ կարող է չլինել». հրդեհի զոհ դարձած Արամ Մանուկյանը Վանաձորից էր

20:42, հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ.
«Հասկանո՞ւմ ես, որ «վաղը» այդպես էլ կարող է չլինել». հրդեհի զոհ դարձած Արամ Մանուկյանը Վանաձորից էր

«Վանաձորյան օրեր» ֆեյսբուքյան էջը գրում է. «Արամ Մանուկյան
     Վանաձորից էր …..
     28 օր էր մնացել որ զորացրվի մեր Զինվորը։

Կարդացեք Արամի վերջին գրառումը ու փորձեք ապրել.

Դե, հիմա հասկանո՞ւմ ես, որ «վաղը» այդպես էլ կարող է չլինել, կամ էլ կարող է կեսգիշերին գալ ու տագնապալի ձայների տակ կանգնել կոկորդիդ։
     Հիմա հասկան՞ում ես, որ կարող ես էլ չհասցնել, կարող ես չերգել էլ խելագարի պես` ձայնը գլուխդ գցած…

Պետք է ամեն օրդ լիարժեք ապրես. գնաս տեսնելու նրանց, ում վաղուց որոշել, բայց միշտ սպասում ես վաղվան։ Գրիր ու գրկիր նրան, ում հույս ունես վաղը փողոցում պատահաբար հանդիպել։ Առանց վախենալու նայիր աչքերի մեջ ու որսա քաղցրությունը, ապրիր, լա՞վ…
     Պիտի վախենանք ` հետո նո՞ր սիրենք իրար, հա՞։

Դե, մենք էլի ժպտալու ենք, էլի մոռանալու ենք կարևորի մասին, էլի ապրելու ենք այնպես, կարծես թե վաղը միշտ մեր գրպանում է ու երբ ուզենանք բարի լույսը դուրս կբերենք ծալված մասերից, մենք էլի կապրենք…
     երևի»:

| | |
5500 | 0
Facebook