Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Հրդեհի հետևանքով զոհվածներից Մուշեղ Համբարչյանը և Սերգեյ Կևորկովը Մասիս համայնքից էին

20:24, հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ.
Հրդեհի հետևանքով զոհվածներից Մուշեղ Համբարչյանը և Սերգեյ Կևորկովը Մասիս համայնքից էին

Խորը ցավով տեղեկացանք ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների և երեք վիրավորների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:

«Դժբախտ պատահարի պատճառով զոհվել են Մասիս համայնքի Դաշտավան գյուղի բնակիչ Մուշեղ Համբարչյանը և Դարբնիկ գյուղի բնակիչ Սերգեյ Կևորկովը։

Ցավակցում եմ Մ. Համբարչյանի և Ս. Կևորկովի ընտանիքի անդամներին, հարազատներին։ Ուժ ու տոկունություն Ձեզ։

Վշտակցում եմ նաև բոլոր զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին։

Շուտափույթ ապաքինում վիրավորներին։

Փառք ու խոնարհում»,- գրել է նա:

| | |
2919 | 0
Facebook