Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված՝ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թվում է կրտսեր սերժանտ Միշա Դումիկյանը։ 19-ամյա Միշան մասնակից էր նաև սեպտեմբերյան մարտերին, բանակ էր զինվորագրվել մեկ տարի առաջ:
Միշան ուժային եռամարտով ու կարատեով է զբաղվել, Հայաստանում և սևծովյան երկրներում անցկացվող մրցաշարերում չեմպիոն է ճանաչվել: Նա ունի անչափահաս քույր ու եղբայր: