Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի կյանքը հաջողվել է փրկել

16:42, հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ.
Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի կյանքը հաջողվել է փրկել

Երասխի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին Արարատի բժշկական կենտրոնում վիրահատել են։

Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը լրագրողներին հայտնել է, որ պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է Երևան. «Ե՛վ կյանքը, եւ՛ ոտքը հաջողվեց փրկել։ Հոսպիտալի բժիշկները ժամանակին հասան, իրենք վիրահատեցին, իրենք էլ տարան Մուրացանի զինվորական հոսպիտալ»,- ասել է Սարդարյանը՝ նշելով, որ վնասվել էին զինծառայողի ոտքի աճուկային շրջանի անոթները։

3873 | 0
Facebook