Այսօր տեղի ունեցած ողբերգական հրդեհի վերաբերյալ համացանցում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ հրդեհաշիջման գործողությունները կատարվել են ուշացումով և անկազմակերպ։ Ասում են, որ հրդեհի ահազանգից հետո դեպքի վայր է ժամանել հրդեհաշիջող միայն մեկ հաշվարկ ավտոմեքենա։ Համաձայն շրջանառվող լուրերի այդ ավտոմեքենան արագ սպառել է իր տարրաներում առկա ջրի ողջ ծավալը, այնուհետև, ստիպված, մեկնել է վերալիցքավորման, որից հետո նոր վերադարձել է և շարունակել աշխատանքը։ Ասում են նաև, որ այս տեղեկությունները հաստատվել են նաև Ազատ գյուղի բնակիչների հետ զրույցներում, որոնցից մեկը ներկայացրել է դեպքի մանրամասները հինգերորդ ալիքի եթերում։