Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 08 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«Լավ չի էլի՝ իրենք էնքան թույլիկ են, որ ճնշումներին չտրվելու միակ տարբերակը բանակցությունների չգնալն է». Հայկ Մամիջանյան

01:00, ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ.
«Լավ չի էլի՝ իրենք էնքան թույլիկ են, որ ճնշումներին չտրվելու միակ տարբերակը բանակցությունների չգնալն է». Հայկ Մամիջանյան

Այսօր ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ՌԴ և Ադրբեջանի Արտգործնախարարների հետ հանդիպմանը չմասնակցելուն, նկատել է. «Ինձ ոչ մեկ չի կարող բացատրել տրամաբանությունը չգնալ էդ հանդիպմանը: Ես կարող եմ ներկայացնել մի տասը պատճառ, որը մինչև էդ ենթադրում էր դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ՝ ՀՀ սուվերեն տարածքից զինյալների դուրսբերում, նոյեմբերի 9-ով նախատեսված գերիների վերադարձի իրականացում և այլն: Ես կարող եմ ներկայացնել կետեր, որոնցից ելնելով՝ իրենք վաղուց պիտի դադարեցրած լինեին բանակցությունները, եթե նախապայմաններով ենք խոսում»:

«Լավ չի էլի, որ ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուները էնքան թույլիկ են, որ միակ տարբերակը, որ իրենք ճնշումներին չտրվեն, չգնալն է»,- թեմայի մաիսն իր խոսքը շարունակելով՝ հավելել է ընդդիմադիր պատգամավորը:

| | |
1472 | 0
Facebook