Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Միքայել Համբարձումյանը առաջիկայում ցանկանում է քաղաքական հայտ ներկայացնել․ «Փաստ»

09:12, հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ.
Միքայել Համբարձումյանը առաջիկայում ցանկանում է քաղաքական հայտ ներկայացնել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը մերթընդմերթ ակտիվանում է սոցցանցերում, իսկ վերջին օրերին գրառումներ է կատարում Ֆեյսբուքի իր էջում, որն ավելի շատ «մերմուարներ» է հիշեցնում: Այս «ժանրի» համբարձումյանական գրառումները շատերի շրջանում, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք են տվել։

Ըստ նույն սոցիալական հարթակներում տեղ գտած արձագանքների, շատերն են զարմացած, որ ԱԱԾ երկարամյա ծառայողը, ըստ էության, հանդես է գալիս կարևոր իրադարձությունների շուրջ մակերեսային, պարզունակ, երբեմն նաև հակասական դատողություններով:

Սա մարդկանց շրջանում տարակուսանք է առաջացնում թե՛ այդ դատողությունների հեղինակի, թե՛ գրառումների նպատակների վերաբերյալ: «Փաստ» թերթի տեղեկություններով, Միքայել Համբարձումյանը առաջիկայում ցանկանում է քաղաքական հայտ ներկայացնել, և նրա ժամանակ առ ժամանակ ակտիվացումը տարբեր հարթակներում բխում է այդ նպատակներից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

3823 | 0
Facebook