Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 31 հունվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«Ինչո՞ւ է մանկապարտեզների վճարը 3 անգամ թանկացել»․ հարց՝ Գնել Սանոսյանին

17:36, չորեքշաբթի, 18 հունվարի, 2023 թ.
«Ինչո՞ւ է մանկապարտեզների վճարը 3 անգամ թանկացել»․ հարց՝ Գնել Սանոսյանին

«Հանարպետությունում, հիմնականում, հետևյալ իրավիճակն է՝ գիտեք՝ համայնքների համար բավական ծախս է մանկապարտեզ պահելը, և մեր համայնքների գերակշիռ մեծամասնությունում հազվադեպ համայնքներ ունենք, որտեղ վճար չկա»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով Գավառ քաղաքում մանկապարտեզների վճարի եռակի թանկացման խնդրին, ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Մանկապարտեզները հիմնականում վճարովի են. ես, ինչքան գիտեմ, դա անվանում են ծնողական վճար և տարբեր համայնքներում դա սահմանում է ավագանին. այսինքն՝ դրանց չափերը տարբեր են՝ կախված համայնքի բյուջեի հնարավորություններից»,-հավելեց Սանոսյանը:

| | |
2170 | 0
Facebook