Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԳ նախարարի տեղակալը Կոլոմինա Պիրիսիին է ներկայացրել ԼՂ-ում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը

15:12, չորեքշաբթի, 18 հունվարի, 2023 թ.
ԱԳ նախարարի տեղակալը Կոլոմինա Պիրիսիին է ներկայացրել ԼՂ-ում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը

Հունվարի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին:

Կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող խնդիրներ։

Նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն իր գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը:

3283 | 0
Facebook