Երկրներ, որտեղ ռուսներն ամենաշատն են ձեռք բերել անշարժ գույք
Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Կիպրոսը դարձել են ռուսների կողմից 2022 թվականին արտասահմանում տուն գնելու ամենապահանջված երկրները։ Այս մասին հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Propriete Generale Group ընկերությունների միջազգային խմբի միգրացիոն բաժնի՝ General Immigration-ի վերլուծաբանների տվյալներին։ Եռյակը եզրափակում է Կիպրոսը. այն կազմել է հարցումների ընդհանուր թվի 13,41%-ը։ Բացի այս երկրներից, առաջին հնգյակում են Պորտուգալիան (7,33%) և Հունաստանը (4,84%), փորձագետների կարծիքով, օտարերկրյա բնակարանային շուկայում ռուսների ամենամեծ ակտիվությունը գրանցվել է մարտ-ապրիլ և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Ռուսները բնակարան փնտրում էին նաև հարևան երկրներում, որոնք վիզա չեն պահանջում։ Դրանցից ամենահայտնիներից են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը, որոնցից յուրաքանչյուրն ունի հարցումների 1%-3%-ը: Ըստ ամիսների՝ դիմումները եղել են անհավասար. մարտ-ապրիլին Ղազախստանին և Վրաստանին բաժին է ընկել դիմումների ընդհանուր ծավալի մինչև 15%-ը։ Նշվում է նաև, որ 2022 թվականին ռուսաստանցիների 64,1%-ը բնակարան է գնել արտասահմանում՝ բնակության թույլտվություն կամ երկրի քաղաքացիություն ստանալու համար։ Հաճախորդների 15,7%-ը սեփական բնակության օբյեկտ է փնտրում, 14,3%-ը՝ ներդրումային, իսկ 5,9%-ը՝ բնակության և ներդրումների համատեղման համար: |