Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ

23:00, երեքշաբթի, 17 հունվարի, 2023 թ.
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել բելառուս պաշտոնյաների դեմ, հաղորդում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
     «Պետդեպարտամենտը, համաձայն նախագահի 8015 հռչակագրի, հայտարարում է վիզային սահմանափակումներ 25 անձանց նկատմամբ՝ ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մեջ նրանց մասնակցության համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Պետդեպարտամենտը հայտնել է, որ պատժամիջոցների տակ հայտնվածների թվում են Բելառուսի խորհրդարանի պատգամավորներ։

Նշվում է, որ մինչ օրս վիզային սահմանափակումներ են կիրառվել 322 անձի նկատմամբ։

4644 | 0
Facebook