Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովը կոչ է արել արագ ապաշրջափակել Լաչինի միջանցքը

21:42, երեքշաբթի, 17 հունվարի, 2023 թ.
Լավրովը կոչ է արել արագ ապաշրջափակել Լաչինի միջանցքը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում կոչ է արել արագ ապաշրջափակել Լաչինի միջանցքի երթևեկությունը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
     Երեքշաբթի օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել Լավրովի և Բայրամովի միջև։
     «Նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր: Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքով երթևեկության հնարավորինս շուտ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թ-ի նոյեմբերի 9-ի՝ բարձր մակարդակի եռակողմ հայտարարության մեջ նշված պարամետրերի»,- հրապարակված է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
     Նշվում է, որ ընդգծվել է նաև հարակից բոլոր հարցերի շուրջ փոխընդունելի լուծումների հասնելու կարևորությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման առանցքային ուղիների վրա համապարփակ աշխատանքը վերսկսելու համար։

23617 | 2
Facebook